ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ թե կա պնդում, որ Արցախի հարցը կարգավորված է, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն ավելի ու ավելի ակտիվ խոսում են հարցի երկարատեւ քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին։
«Հիմա արդեն կարող ենք ասել՝ միջազգային հանրությունն արձանագրում է, որ Ղարաբաղի հարցը դեռ պետք է կարգավորվի։ Ուզում եմ ընդգծել մեր կառավարության քաղաքական կամքը՝ գնալ և կարգավորել հարցը։ Բոլոր դժվար, ցավոտ, խնդրահարույց հարցերի կարգավորումը մեզ անհրաժեշտ է երկարաժամկետ առումով պատերազմի բացառման և Հայաստանի ու հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար։ Սա չափազանց դժվար գործ է, այստեղ պետք է քաղաքական կամք, հարվածներ վերցնելու ընդունակություն, հանրության հետ բաց, ազնիվ, անկեղծ երկխոսություն, և մենք գնալու ենք այդ ճանապարհով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ երկարաժամկետ գործընթացի բնականոն մեկնարկի համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանի զինված ուժերը, որոնք հատել են ՀՀ սահմանը, րոպե առաջ լքեն Հայաստանի տարածքը։