Ուղիղ եթեր
Եվրոպական դատարանը Ադրբեջանի իշխանությանը մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի մահափորձի համար
copy image url

Եվրոպական դատարանը Ադրբեջանի իշխանությանը մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի մահափորձի համար

Արտաքին 3 տարի առաջ - 15:31 20-05-2021

Լապշինը Facebook-ի իր էջում հայտնել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի իշխանությանը մեղավոր է ճանաչել իր մահափորձի համար:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանի իշխանությանը բլոգերին 30 000 եվրոյի չափով փոխհատուցում վճարել։

Բլոգերի խոսքով՝ Ադրբեջանին պարտավորեցրել են 30 000 եվրո փոխհատուցում վճարել։ Լապշինը լավ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել իր պաշտպանների թիմին։

«Իմ սիրելի փաստաբանները՝ Կարինա Մոսկալենկոն և Աննա Մարալյանը, սուպերմասնագետներ են, սիրում եմ ձեզ»- գրել է նա։

Հիշեցնենք, որ 2016 թվականի վերջին Լապշինին Մինսկում ձերբակալել էին Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակում» էր ներառել առանց Բաքվի համաձայնության Արցախ այցելելու պատճառով:

Բլոգերին արտահանձնել էին Ադրբեջան, և Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նրան դատապարտել էր երեք տարվա ազատազրկման։ Լապշինը 7 ամիս էր մնացել ադրբեջանական բանտում, որովհետև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 11-ին Լապշինին ներում շնորհելու հրամանագիր էր ստորագրել։

Բլոգերը, ելույթ ունենալով դատարանում, հայտարարել էր, որ որպես զբոսաշրջիկ է Արցախ այցելել և ղեկավարությունից որևէ մեկի հետ չի հանդիպել։

Ձեզ գուցե հետաքրքրի