Նաիրի Հոխիկյանը ներկայացրել է իր և Լապշինի հաղորդագրությունները
copy image url

Նաիրի Հոխիկյանը ներկայացրել է իր և Լապշինի հաղորդագրությունները

Ներքին 3 տարի առաջ - 15:16 19-07-2021

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ներկայացրել է իր և Լապշինի ձայնային ու տեքստային հաղորդագրություններն այն բանից հետո, երբ վերջին օրերին Լապշինը հետևողականորեն հրաժարվում, հերքում էր դրանք:

«Ես չէի ուզում ընթացք տալ այս խոսակցություններին, առավել ևս անձնական խոսակցություններին, այլ փաստեր բացահայտել, բայց քանի որ Լապշինն անցել է այն փուլը, որն անթույլատրելի է մարդկային հարաբերությունների տեսանկյունից, առավել ևս ինձ մեղադրում է ստախոսության, զրպարտության մեջ, ես ձեր դատին կներկայացնեմ այդ փաստերը»,-տեսանյութով հայտնում է Նաիրի Հոխիկյանը:

Այնուհետև Հոխիկյանը ներկայացնում է նոյեմբերի 11-ին Լապշինի կողմից իրեն ուղարկված ձայնային հաղորդագրություններն ու տեքստային խոսակցությունները:

<iframe width="933" height="525" src="https://www.youtube.com/embed/ljpRn-vM8PY" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>