Իրանի դատարանը Բելգիայի քաղաքացուն մեղավոր է ճանաչել ԱՄՆ կառավարության օգտին լրտեսություն անելու համար
copy image url

Իրանի դատարանը Բելգիայի քաղաքացուն մեղավոր է ճանաչել ԱՄՆ կառավարության օգտին լրտեսություն անելու համար

Արտաքին 2 տարի առաջ - 20:35 03-01-2023
Իրանի դատական մարմինները Բելգիայի քաղաքացուն մեղավոր են ճանաչել ԱՄՆ կառավարության օգտին լրտեսության մեջ։ Այս մասին հայտնում է Tasnim հարթակը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բելգիայի քաղաքացին մեղավոր է ճանաչվել «ԱՄՆ թշնամական կառավարության օգտին լրտեսության եւ փողերի լվացման» մեջ։

Բելգիայի քաղաքացին Իրան էր ժամանել ԱՄՆ կառավարության օգտին լրտեսության եւ անվտանգության դեմ պայքարի ոլորտում գործող խմբերիn գումար բաշխելու բարեգործական գործունեություն իրականացնող անձի անվան ներքո։ Նա ձերբակալված է։

Հետաքննության եւ մի շարք դատական նիստերի արդյունքում Բելգիայի քաղաքացին մեղավոր է ճանաչվել առնվազն չորս հանցավոր արարքների համար։

Ամենից շատ դիտված