Խաշմանյանը կարող է հեռացվել Ալաշկերտից. շրջանառվում է նոր մարզչի անուն
copy image url

Խաշմանյանը կարող է հեռացվել Ալաշկերտից. շրջանառվում է նոր մարզչի անուն

Սպորտ 3 տարի առաջ - 12:51 20-05-2021

Երևանի Ալաշկերտ ակումբը շարունակում է անհաջող խաղերի շարքը: Գավաթի խաղարկության եզրափակչում պարտվելուց հետո թիմը պարտվել է նաև առաջնության խաղում՝ 1-3 հաշվով զիջելով Վանին:

Armsport սպորտային կայքը նշում է, արդեն այսօր Ալաշկերտի ղեկավարությունը կհեռացնի Աբրահամ Խաշմանյանին, իսկ նրա փոխարեն թիմի ղեկը կստանձնի Ալեքսանդր Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Գրիգորյանն այս մրցաշրջանի մեկնարկում մարզում էր Երևանի Ուրարտուն: