ՌԴ ԱԳՆ՝ հայ-ադրբեջանական սահմանի մասին․ Երկարաժամկետ լուծումը սահմանազատումն է
copy image url

ՌԴ ԱԳՆ՝ հայ-ադրբեջանական սահմանի մասին․ Երկարաժամկետ լուծումը սահմանազատումն է

Արտաքին 3 տարի առաջ - 21:41 18-05-2021

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման կապակցությամբ, որտեղ նշվում է, որ որպես երկարաժամկետ լուծում ԱԳՆ-ն տեսնում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման մեկնարկը՝ հետագա սահմանագծմամբ։

«Շարունակում ենք ուշադիր հետևել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային միջադեպի հետ կապված իրավիճակին: Ռուսական կողմն աջակցում է Բաքվին և Երևանին լարվածության նվազեցման հարցում՝ բարձրագույն և բարձր մակարդակի մշտական շփումների շրջանակում: Օպերատիվ կապ է պահվում մեր երկրների ռազմական ու սահմանապահ ծառայությունների միջև»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Շեշտվում է նաև հրադադարի ռեժիմի խստագույն պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 10-ի ու 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների մյուս դրույթների անվերապահ կատարման անհրաժեշտությունը:

«Նման միջադեպերը հարկավոր է հարթել բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով: Որպես երկարաժամկետ լուծում ենք տեսնում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման մեկնարկը՝ հետագա սահմանագծմամբ: Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս ամեն կերպ աջակցել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը», - ասվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված