Սահմանազատումն սկսում ենք առավել մեծ կոնֆլիկտային տեղերից, որպեսզի իրադրությունը պահենք մաքսիմալ կառավարելի
copy image url

Սահմանազատումն սկսում ենք առավել մեծ կոնֆլիկտային տեղերից, որպեսզի իրադրությունը պահենք մաքսիմալ կառավարելի

Ներքին 11 ամիս առաջ - 22:36 01-05-2024
«Սահմանագծման գործընթացը տևական գործընթաց է։ Դա մի կոճակ չէ, որ մենք սեղմենք, և սահմանը լուսավորվի։ Մենք այսօր ձևավորում ենք սահմանի գծման համար անհրաժեշտ փաթեթը»,-այս մասին Հանրային հեռուստաընկերությունում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա շեշտեց, որ այդ փաթեթը հիմնված է Ալմաթիի հռչակագրի վրա։

Անդրադառնալով հայ-վրացական սահմանին՝ վարչապետը նկատեց, որ սահմանազատումը 20 և ավելի տարի շարունակվում է։

«Մենք սահմանազատումն սկսում ենք առավել մեծ կոնֆլիկտային տեղերից, որպեսզի իրադրությունը պահենք մաքսիմալ կառավարելի»,-ասաց նա։

Նա նշեց, որ շատ կարևոր է, որ մենք ի ցույց դնենք մեր հավատարմությունը սահմանազատման գործընթացին։

«Նույնիսկ այդ գործընթացից առաջ Ադրբեջանի համար որպես խաղաթուղէ և որպես փաստարկ եղել է 4 գյուղերի փաստը։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ շատերն ասում են, թե մենք Ադրբեջանին հանձնում ենք 4 գյուղ, իսկ ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ ՀՀ-ի դեմ ագրեսիվ քաղաքականությունը միջազգայնորեն լեգիտիմացնելու առումով»,-ասաց վարչապետը։

Ձեզ գուցե հետաքրքրի