Անհրաժեշտ է կիրառել բոլոր առկա ռեսուրսները ԱԺ ընտրությունները ամենաբարձր չափանիշներով անցկացնելու համար․ Արսեն Թորոսյան
copy image url

Անհրաժեշտ է կիրառել բոլոր առկա ռեսուրսները ԱԺ ընտրությունները ամենաբարձր չափանիշներով անցկացնելու համար․ Արսեն Թորոսյան

Ներքին 3 տարի առաջ - 16:08 18-05-2021

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի խոսքով` անհրաժեշտ է կիրառել բոլոր առկա ռեսուրսներն հունիսի 20-ին նշանակված ԱԺ ընտրությունները հնարավորինս ամենաբարձր չափանիշներով անցկացնելու համար՝ ժողովրդավարության, թափանցիկության և վստահելիության ապահովման նպատակով:

Արսեն Թորոսյանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ Կառավարությունն էլ իր հերթին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համատեղ կգործադրի բոլոր ջանքերը՝ազատ, թափանցիկ, արդար ընտրություններ անցկացնելու և ընտրական գործընթացը մշտապես լավարկելու ուղղությամբ. «Արտահերթ ընտրությունն իր մեջ պարունակում է մի կարևոր մարտահրավեր, որը մենք չենք կարող անտեսել, դա ժամանակն է: Ընտրությունները որակյալ, թափանցիկ, ազատ և արդար անցկացնելու համար մենք պետք է օգտագործենք ամբողջ գործիքակազմը, բայց՝ կրկնակի կարճ ժամանակում»,- ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Ձեզ գուցե հետաքրքրի