Իշխանություննե՛ր, համոզված եմ, որ ձեր ռեսուրսները չի բավականացնելու բոլոր գյումրեցիներին ձերբակալելու՝ մինչև 20։00-ն. Մարտուն Գրիգորյան
Վաղ առավոտից շարունակվում են բռնաճնշումներն իմ թիմի նկատմամբ։ Այս պահի դրությամբ մեր թիմակից ավագանու անդամության թեկնածուների և աջակիցների մեքենաները որտեղից պատահի կանգնեցնում են՝ կամ վարորդով, կամ առանց վարորդի տանում են անհայտ ուղղությամբ։
Քիչ առաջ տեղեկացանք, որ առևանգել են մեր դաշինքի ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին՝ բռնի ուժով, գրել է Մարտուն Գրիգորյանը:
«Իշխանություննե՛ր, համոզված եմ, որ ձեր ռեսուրսները չի բավականացնելու բոլոր գյումրեցիներին ձերբակալելու՝ մինչև 20։00-ն»,- գրել է նա: