Իսրայելում Գազայի հատվածից արձակված հրթիռը պայթել է ավստրիական դեսպանատան մոտ: Այս մասին Twitter-ում հայտնել է դիվանագետ Հաննա Լիկոն:
«Ռամաթ Գանում գտնվող Ավստրիայի դեսպանատան մոտակայքում հրթիռ է պայթել: Բարեբախտաբար, մենք բոլորս ապահով ենք», - գրել է նա:
Դեսպանը նաև կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները:
Մայիսի 11-ի երեկոյան Պաղեստինի անկլավի սահմաններում սկսվել է վերջին տարիների ամենամեծ սրացումը: Իսրայելի բանակը և Պաղեստինյան խմբավորումները Գազայի հատվածում շարունակում են փոխադարձ հրթիռային հարձակումները Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած անկարգություններից հետո։
Պաղեստինի իշխանությունների տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 100-ը: Հայտնում են, որ Իսրայելում զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ մեկ զինվոր: Իսրայելում վիրավորների թիվը գերազանցում է 500-ը: