Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 282-ով, ընդհանուր թիվը դարձել է 220.729: Այդ մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 7.257 մարդ (-370), կատարվել է 1.033.513 թեստավորում (+3.178), առողջացել են վարակվածներից 208.100-ը (+636):
Գրանցվել է մահվան 4.314 դեպք (+13)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 3–ով և դարձել 1.058։