Ուղիղ եթեր
Կորոնավիրուսային հիվանդության 425 նոր դեպք է գրանցվել
copy image url

Կորոնավիրուսային հիվանդության 425 նոր դեպք է գրանցվել

Ներքին 3 տարի առաջ - 11:19 06-05-2021

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները, որի համաձայն՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 425–ով և դարձել 218.325։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 10.828 մարդ, կատարվել է 1.004.873 թեստավորում, առողջացել են վարակվածներից 202.273-ը: Գրանցվել է մահվան 4.192 դեպք (+14)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը ավելացել է 3-ով՝ դառնալով 1.032։