Իսկ կարելի՞ է հասկանալ, թե այս վեց ամիսների ընթացքում ինչպես է հնարավոր եղել, որ մենք կահավորված առաջնագիծ չենք ունեցել հատկապես նման կարևոր հատվածներում. Աննա Գրիգորյան
copy image url

Իսկ կարելի՞ է հասկանալ, թե այս վեց ամիսների ընթացքում ինչպես է հնարավոր եղել, որ մենք կահավորված առաջնագիծ չենք ունեցել հատկապես նման կարևոր հատվածներում. Աննա Գրիգորյան

Ներքին 3 տարի առաջ - 21:00 14-05-2021

Ես կարծում եմ, որ իսկապես մենք գտնվում ենք ճգնաժամային իրավիճակում․ այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին ասաց անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով ստեղծված իրավիճակին:

«Իհարկե կոչեր հնչում են, որ այժմ մեղավորներ գտնելու ժամանակը չէ, բայց եկեք հասկանանք՝ մենք առհասարակ ինչ ենք արել»,-ասաց նա և նշեց, որ ԱԽ քարտուղարը նշել է, որ նման իրավիճակ եղել է, քանի որ առաջնագիծը կահավորված չի եղել:

«Իսկ կարելի՞ է հասկանալ, թե այս վեց ամսիների ընթացում ինչպե՞ս է հնարավոր եղել, որ մենք կահավորված առաջնագիծ չենք ունեցել հատկապես նման կարևոր հատվածներում: Մենք հասկանում ենք, որ Իշխանասարը սովորական մի բլուր չէր, ինչպես ոմանք ենք փորձում նշել, այն ստրատեգիական կարևորության կետ էր և մենք պարտավոր էինք անվտանգությունն այդ հատվածում ապահովել: Ես իրականում չեմ հասկանում, երբ մեր տարածքային ամբողջականության նկատմամբ զինված ոտնձգություն է տեղի ունենում, մենք ի՞նչ ենք բանակցում այդ մարդկանց հետ»,-ասաց նա և հարցրեց՝ նրանց կողմից որևէ նախապայման դրվե՞լ է, թե՞ ոչ:

«Պարո՛ն Քոչարյան, խոսում եք, որ չպետք է մեդիատեռորի ենթարկել ժողովրդին, և ես համաձայն եմ, և այս ամբիոնից դուք խոսում եք Սյունիքի համայնքապետների վերաբերյալ: Դուք գիտե՞ք Սյունիքի համայնքապետները առհասարակ ինչով են զբաղված եղել՝ ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ հետո, գոնե դա հաշվի առնելով ՝ես կխնդրեի փոքր-ինչ ավելի համեստ ձևակերպումներով հանդես գաք: Ինձ համար ակնհայտ է, որ նման իրավիճակները շարունակական են լինելու, քանի դեռ այս իշխանությունն է մեր ղեկավարությունը»,-հավելեց Աննա Գրիգորյանը: