Ուղիղ եթեր
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը Սյունիքում է
copy image url

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը Սյունիքում է

Ներքին 3 տարի առաջ - 15:06 14-05-2021

Երեկվա բանակցությունների ընթացքում հայկական կողմը ներկայացրել է իր պահանջները՝ վերահաստատելով, որ Սև լճի տարածքը հայկական է, և հայկական կողմը ոչ մի մետր չի զիջելու։ Այս մասին հայտնել են պաշտպանության նախարարությունից:

Մեր թղթակիցը որոշ մանրամասներ է հայտնել. «Հայկական կողմը պահանջել է ադրբեջանական զորքերին՝ ետ անցնել նախկին դիրքեր: Հայկական կողմը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Սև լճի տարածքը հայկական է, և մեր զորքերը ոչ մի մետր ետ չեն քաշվելու: Սյունիքի մարզում են գտնվում բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: Նա հաճախ հանդիպումներ է ունենում, խորհրդակցություններ: Առայժմ այստեղ վիճակը լարված չէ, րոպե-րոպե սպասում ենք նոր լուրերի»:

Լրագրողների այն հարցին, թե ինչ իրավիճակ է Սյունքում, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ասել է, որ հանգուցալուծման հասնելու ենք և ցանկանում ենք խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը․ «Բայց պետք է նաև պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին և մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը»։