ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և Ղազախստանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել սահմանային լարված իրավիճակի շուրջ
copy image url

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և Ղազախստանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել սահմանային լարված իրավիճակի շուրջ

Ներքին 3 տարի առաջ - 18:50 16-05-2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հեռախոսազանգով քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:

Նա ՀԱՊԿ-ի անդամ նախագահի հետ հեռախոսազրույցում կարևորել է հատկապես ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումը Ադրբեջանի վարած անթույլատրելի քաղաքականության վերաբերյալ: Ըստ նրա՝ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններ իրականացնել, ինչը պահանջում է ՀԱՊԿ-ի անհապաղ միջամտությունը: