Մահացել է Սանտա Բարբարայի աստղ Տոունի Քիթեյնը
copy image url

Մահացել է Սանտա Բարբարայի աստղ Տոունի Քիթեյնը

Ավելին 3 տարի առաջ - 16:26 10-05-2021

Ամերիկացի դերասանուհի և մոդել Տոունի Քիթեյնը մահացել է 59 տարեկան հասակում Կալիֆոռնիայում։

Ինչպես հաղորդում է NYT-ը՝ դերասանուհու մահվան պատճառները չեն բարձրաձայնվում։

Ջուլիա «Տոունի» Քիթեյնը ծնվել է 1961թ․-ին Սան Դիեգոյում, նրա նախնիները ռուս հրեաներ են: Մանուկ հասակում նա զբաղվել է ակրոբատիկայով և բալետով, իսկ հետո, չավարտելով դպրոցը, փախել է Ratt ռոք խմբի կիթառահարի հետ։ Նա զարդարել է խմբի առաջին երկու թողարկումների շապիկները, իսկ հետո նկարահանվել Back for more երգի տեսահոլովակում։

1980-ականների սկզբից սկսել է ակտիվորեն նկարահանվել տեսահոլովակներում և ֆիլմերում։ Առավել հայտնի է «Սանտա Բարբարա» սերիալում կերտած իր դերով։