Հռոմի մերձակայքում գտնվող քարանձավում հայտնաբերվել են ինը նեանդերտալցիների մնացորդներ
copy image url

Հռոմի մերձակայքում գտնվող քարանձավում հայտնաբերվել են ինը նեանդերտալցիների մնացորդներ

Ավելին 3 տարի առաջ - 13:17 09-05-2021

Իտալացի հնէաբանները Հռոմի մոտակայքում գտնվող Գվատարի քարանձավում հայտնաբերել են ինը նեանդերտալցիների բրածո մնացորդներ:

Ըստ Իտալիայի մշակույթի նախարարության՝ 1939 թ․ այս քարանձավում արդեն հայտնաբերվել էր նեանդերտալցու գանգ:

Հնէաբանները հայտնաբերել են գանգեր, ոսկորներ և դրանց բեկորներ՝ երկու ատամ: Նշվում է, որ ամենահին մնացորդները կարող են լինել մինչև 100 հազար տարեկան, իսկ մնացածը պատկանում են այն նեանդերտալցիներին, որոնք ապրել են այս տարածքում մինչև 68 հազար տարի առաջ:

Ինչպես հայտնում են հետազոտողները, քարանձավում պահպանվել է այն միջավայրը, որը գոյություն է ունեցել 50 հազար տարի առաջ: Քարանձավի չհետազոտված հատվածի պեղումները սկսվել էին 2019 թ․:

Մարդաբան Մաուրո Ռուբինին կարծում է, որ մեծ թվով մնացորդներ վկայում են այն մասին, որ հնարավոր է, որ մարդկային առաջին հասարակությունը գտնվել է քարանձավում:

Ամենից շատ դիտված