Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել ՀԱԿ-ի հեղինակավոր մարդկանց իր ճամբար տանել․ Հրապարակ
copy image url

Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել ՀԱԿ-ի հեղինակավոր մարդկանց իր ճամբար տանել․ Հրապարակ

Մամուլ 3 տարի առաջ - 08:09 08-05-2021

«Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել ՀԱԿ-ի հեղինակավոր մարդկանց իր ճամբար տանել։ Դրանով ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի դիրքերը, ով վերջերս անխնա քննադատում է իրեն։ Հրապարակ թերթը գրել էր, որ բանակցություններ են ընթանում տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի հետ, սակայն դրանք կարծես հաջողությամբ չեն պսակվել՝ Խաչատրյանը չի պատասխանել Փաշինյանին, իսկ մերձավոր շրջապատը համոզված է, որ նա առաջարկը կմերժի։

Թերթի տեղեկություններով, Փաշինյանն ուզում է ցուցակի առաջին 2 տասնյակում հեղինակավոր տնտեսագետների և ֆինանսիստների գրել, որ ցույց տա, թե ուժեղ կառավարություն է ձևավորելու, որը կկարողանա տնտեսությունը զարգացնել, ներդրումներ բերել և կյանքը դարձնել բարեկեցիկ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում