Հայտնի երգչուհի Ադելը կիսվել է իր 33-րդ տարեդարձի լուսանկարներով
copy image url

Հայտնի երգչուհի Ադելը կիսվել է իր 33-րդ տարեդարձի լուսանկարներով

Ավելին 3 տարի առաջ - 23:55 07-05-2021

Մայիսի 5-ին երգչուհի Ադելը նշել է իր ծննդյան 33-ամյակը: Նա հրապարակել է լուսանակարների շարք և գրառում կատարել` բառախաղ ստեղծելով Thirty Three և Thirty Free բառերով:

Հեռուստահաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը հույս է հայտնել, որ այդպես է կոչվելու Ադելի հաջորդ սկավառակը: Նման գրառումը՝ շատերը կապել են անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների հետ:

Երկարատև դադարից հետո Ադելը նաև հրապարակել է լուսանկարների շարք, որոնցում նա այնքան յուրօրինակ է:

Ադելին ծննդյան օրը շնորհավորել են գործընկերները, ընկերները, ինչպես նաև՝ երկրպագուները աշխարհի տարբեր վայրերից, որոնք երգչուհուն համարում են «լեգենդ»:

Ամենից շատ դիտված