Եկատերինբուրգցի բյութի բլոգերի ամուսինը խոստովանել է, որ ինքն է սպանել կնոջը
copy image url

Եկատերինբուրգցի բյութի բլոգերի ամուսինը խոստովանել է, որ ինքն է սպանել կնոջը

Ավելին 3 տարի առաջ - 16:32 07-05-2021

Պարզվել է, որ ինստագրամյան բլոգեր Քրիստինա Ժուրավլևան, որի մարմինը գտել են Արամիլի մոտակայքում գտնվող անտառում, սպանվել է ամուսնու՝ Դմիտրի Ժուրավլևի կողմից: Այս մասին հաղորդում է E1.ru-ն։

Տղամարդը խոստովանություն է գրել: Ըստ աղբյուրի՝ Ժուրավլևին հանցագործության դրդել են մշտական սկանդալները:

Վկայակոչելով իրավապահ մարմիններին՝ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ սպանված կնոջ ամուսինը բերման է ենթարկվել: Ըստ նախնական վարկածի՝ կատարվածի հիմնական պատճառը ընտանեկան խնդիրներն են:

Նախօրեին ՆԳՆ-ն մանրամասներ է պատմել Եկատերինբուրգի մոտակայքում 28-ամյա բլոգերի դիակի հայտնաբերման մասին: Ապրիլի կեսերին նրան գտել էին Եկատերինբուրգից 22 կմ հարավ-արևելք գտնվող Արամիլ քաղաքի մոտակա անտառում:

Ռուսաստանի՝ Սվերդլովսկի մարզի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության փաստի առթիվ:

Ժուրավլևան բլոգ ուներ՝ նվիրված նորաձևությանն ու գեղեցկությանը: Նա ուներ 57 հազար հետևորդ: Վերջին գրառումը աղջկա բլոգում հրապարակվել է ապրիլի 3-ին: