ԱԺ-ում 50-ից ավելի պատգամավորներ և աշխատակիցներ այսօր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի խոսքով՝ պատգամավորները պատվաստվելու են բոլոր՝ երեք տեսակի պատվաստանյութով՝ «Սպուտնիկ V»-ով, «Աստրազենեկայով» և «ԿորոնաՎակով»:
ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ըստ հաստատված ընթացակարգի, 18-ից մինչև 54 տարեկան անձանց, ովքեր չունեն որևէ քրոնիկական հիվանդություն, ցուցված է պատվաստվել «Աստրազենեկայով»:
«Ովքեր ունեն քրոնիկական հիվանդություն, և տարիքը 55-ից բարձր է, կպատվաստվեն կա՛մ «Աստրազենեկայով», կա՛մ «Սպուտնիկ V»-ով՝ ըստ իրենց ցանկության»,- տեղեկացրեց Զեյնալյանը: