ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ՆՈՐ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՐՁԵԼ ԿՈՐՈՆԱ ՁԵՌՔԸ
copy image url

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ՆՈՐ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՐՁԵԼ ԿՈՐՈՆԱ ՁԵՌՔԸ

Արտաքին 4 տարի առաջ - 15:50 05-02-2021

Մասաչուսեթսի հիվանդանոցի բժիշկ Էսթեր Ֆրիմանն ամերիկյան ԶԼՄ-ներին հայտնել է կորոնավիրուսի դեմ Moderna պատվաստանյութի նոր բարդության մասին: Բժշկի խոսքերով, այդ բարդությունն ավելի հաճախ է հանդիպում: Այն նույնիսկ անվանել են «կորոնա ձեռք»:

Բարդությունը ձեռքի վրա՝ ներարկման հատվածում, շատ մեծ կարմիր հետք է, որը կարող է տևել մեկ շաբաթ և շատ ցավոտ լինել: Հայտնի պատվաստանյութերից միայն Moderna-ի դեպքում է նման բարդություն ի հայտ եկել:

Այնուամենայնիվ, բժիշկները կարծում են, որ նման հետքի հայտնվելը խուճապի պատճառ չէ և խոչընդոտ չէ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ներարկելու համար: Կողմնակի ազդեցությունը բացատրվում է մաշկի հետաձգված գերզգայունությամբ: Նմանատիպ դրսևորումներ ի հայտ են եկել նաև փայտացման դեմ պատվաստվածների մոտ: