Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Սերգեյ Լավրովը
copy image url

Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Սերգեյ Լավրովը

Ներքին 3 տարի առաջ - 16:23 06-05-2021

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ աշխատանքային երկօրյա այցով Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել և բանակցություններ է վարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ ԱԳ նախարարին ընդունել էր նաև իր հայ գործընկերը` ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով և ներկայացրել հարցերի այն շրջանակը, որ քննարկել են հանդիպման ընթացքում։

Այնուհետև նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին։

Ամենից շատ դիտված