Ապաշրջափակման մեխանիզմը նախատեսում է իրականացման բացառապես կամավոր սկզբունքով. Սերգեյ Լավրովը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ
copy image url

Ապաշրջափակման մեխանիզմը նախատեսում է իրականացման բացառապես կամավոր սկզբունքով. Սերգեյ Լավրովը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ

Ներքին 3 տարի առաջ - 16:34 06-05-2021

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում մեկնաբանել է Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ:

ՌԴ–ն կոչ է անում զերծ մնալ Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը շահարկելուց

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Ալիևի այդ հայտարարությունները քննարկվել են Երևանում կայացած հանդիպումների ընթացքում, ՌԴ նախարարը պատասխանեց, որ իր հայ գործընկերոջ հետ քննարկվել են հետկոնֆլիկտային շրջանում կարգավորման բոլոր խնդիրները՝ տնտեսական, հումանիտար, և շատ այլ հարցեր:

Ըստ նրա, երեք երկրների ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության հիման վրա մշակված հաղորդակցությունների ապաշրջափակման մեխանիզմը նախատեսում է իրականացման բացառապես կամավոր սկզբունք `փոխշահավետ հիմունքներով:

«Այս մեխանիզմը ոչ մի կերպ չի ենթադրում որևէ այլ բան, քան տարածաշրջանի տրանսպորտային ու տնտեսական կապերի ամբողջական ապաշրջափակմանն ուղղված դիվանագիտական համաձայնություն և որոշումներ։ Ցանկացած այլ հարց, որը կհակասի երեք ղեկավարների այս պայմանավրվածությանը, իհարկե, չի կարող դիտարկվել որպես այլընտրանք այն ամենին, ինչ պայմանավորվել է», - ասաց Լավրովը։

Որպեսզի ամրապնդենք բիոլոգիական անվտանգությունը. Լավրովն ու Այվազյանը հուշագիր են ստորագրել

Ամենից շատ դիտված