Բիլ Գեյթսի դուստրը խոսել է ծնողների ամուսնալուծության մասին
copy image url

Բիլ Գեյթսի դուստրը խոսել է ծնողների ամուսնալուծության մասին

Ավելին 3 տարի առաջ - 17:35 04-05-2021

Բիլ ու Մելինդա Գեյթսի 24-ամյա դուստրը ՝ Ջեննիֆեր Կատարինը, մեկնաբանել է իր ծնողների բաժանումը: Նա Instagram-ի իր էջում գրառում է տեղադրել, որում հայտարարել է, որ ընտանիքը դժվար ժամանակաշրջան է ապրում:

«Ես դեռ սովորում եմ, թե ինչպես այս ընթացքում ավելի լավ աջակցեմ ինչպես իմ, այնպես էլ ընտանիքիս մյուս անդամների հույզերին, և շնորհակալ եմ, որ ունեմ դրա հնարավորությունը»,- գրել է աղջիկը: Նա նշել է, որ այլևս չի մեկնաբանի ծնողների ամուսնալուծությունը:

Microsoft-ի հիմնադիրը և աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը` Բիլ Գեյթսը, և նրա կինը` Մելինդան, մայիսի 3-ին սոցիալական ցանցերում հայտարարել են ամուսնալուծության մասին: Նրանք նշել են, որ անհնարին են համարում զույգի հետագա համատեղ կյանքը, բայց կշարունակեն ղեկավարել իրենց հիմնադրած բարեգործական հիմնադրամը: