Արենիում աղբը կտեսակավորվի և կվերամշակվի
copy image url

Արենիում աղբը կտեսակավորվի և կվերամշակվի

Ներքին 3 տարի առաջ - 16:42 03-05-2021

Արենիի համայնքապետարանը տեղեկացնում է, որ Արենի համայնքի բոլոր աղբավայրերի աղբը նախատեսվում է տեսակավորել և տեղափոխել համապատասխան վայր` վերամշակման։ Արենիի համայնքապետարանի և գործարար Միքայել Նազարյանի միջև պայմանագիր է կնքվել:

«Հորդորում ենք ազգաբնակչությանը, կենդանական ծագման աղբը չտեղափոխել աղբավայրեր, իսկ կենցաղային աղբը լցնել միմիայն աղբավայրի տարածք, կամ աղբամաններ։ Միևնույն ժամանակ, գործարարը պատրաստակամություն է հայտնում գնելու ավտոմեքենաների մետաղական կմախքները, ուստի երեսնօրյա ժամկետում խնդրում ենք բոլոր տարածքները մաքրել մեքենաների կմախքներից և հանձնել գործարարին»,- նշված է գրառման մեջ։

Հավելենք, որ ժամկետի ավարտից հետո համայնքապետարանն իր միջոցներով կիրականացնի կմախքների ապամոնտաժումը։

Ամենից շատ դիտված