Մի փոքր քամի, և Սովետաշենի աղբը «ցվրվում է» տարածքով մեկ. տեսանյութ

Ներքին 3 տարի առաջ - 15:40 09-03-2022
«Սովետաշենի աղբավայր» անունը ձեռք բերած աղբավայրում տասնամյակներ շարունակ որևէ փոփոխություն չի լինում։ Որոշ ժամանակ առաջ քաղաքապետարանը այն պարսպապատել էր թիթեղներով, սակայն որևէ օգուտ չկա։Մի փոքր քամի, և ամբողջ տարածքը` հարակից տարածքներով, աղբանոցի է վերածվում. քամին քշում է ամբողջ աղբը դես ու դեն։

Օրեր առաջ ուժեղ քամու ժամանակ նման մի իրավիճակի մենք ականատես եղանք։ Երևանի քաղաքապետարանից այս թեմայի վերաբերյալ մեզ փոխանցեցին հետևյալը.
«Քանի որ մեր քաղաքացիները շատ անփույթ են վարվում արված գործի հետ, մի անգամ այդտեղ պատնեշ էր կառուցվել, որպեսզի քամու ժամանակ նման իրավիճակ չլիներ։ Այդ մետաղյա պարիսպները, որը վթարի, որը գողության հետևանքով վնասված են, մենք առաջիկայում մրցույթ ենք հայտարարելու` թարմացնելու համար»։

Հարցին, թե աղբի վերամշակման հետ կապված ծրագիրն ի՞նչ փուլում է, փոխանցեցին, որ մարտի վերջ, ապրիլի սկիզբ դրա վերաբերյալ ևս մրցույթ կհայտարարվի։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում