Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռադիկ Մարտիրոսյանին 85-ամյա հոբելյանի առթիվ
copy image url

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռադիկ Մարտիրոսյանին 85-ամյա հոբելյանի առթիվ

Ներքին 3 տարի առաջ - 13:46 03-05-2021

Մայիսի 1-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի ծննդյան 85-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Ուղերձում նշված է.

«Հարգելի պարոն Մարտիրոսյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ձեր գիտական վաստակով և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնում երկարամյա գործունեությամբ Դուք մեծ ներդրում ունեք հայրենական գիտության զարգացման, ինչպես նաև մեր երկրում կրթության և գիտության կազմակերպման կարևորագույն գործում:

Կրկին շնորհավորում եմ Ձեզ նշանակալի հոբելյանի առթիվ, մաղթում քաջառողջություն, ուժ, կորով՝ շարունակելու Ձեր հայրենանվեր գործունեությունը»:

Ամենից շատ դիտված