Բրիթնի Սփիրսի հայրը հայտարարել է, որ իր դուստրը տառապում է թուլամտությամբ
copy image url

Բրիթնի Սփիրսի հայրը հայտարարել է, որ իր դուստրը տառապում է թուլամտությամբ

Ավելին 3 տարի առաջ - 13:55 03-05-2021

Ինչպես հաղորդում է spletnik.ru-ն, 39-ամյա Բրիթնի Սփիրսի 68-ամյա հայրը՝ Ջեյմին հայտարարել է, որ իր դուստրը տառապում է թուլամտությամբ։ Բրիթնիի ախտորոշման մասին նա հայտնել է փաստաթղթերում, որոնք, ինչպես ենթադրվում է, կապացուցեն, որ նրա դուստրը խնամակալության կարիք ունի:

Աստղի ախտորոշման մանրամասները կներկայացվեն The Battle for Britney վավերագրական ֆիլմում՝ Fans, Cash And a Conservatorship, որը BBC-ին կթողարկվի մայիսի 5-ին: Դրա հեղինակ, լրագրող Մոբին Աժարը պատմել է, որ փաստաթղթերը հայտնվել են որոշ կայքերում։

Խոսելով հայտարարության մասին, Աժարը նշել է, որ Ջեյմի Սփիրսի հայտարարությունները նրա դստեր թուլամտության մասին տարօրինակ են հնչում: Նախկինում աստղի ախտորոշման մասին ոչ ոք երբեք չի ասել։ ԱՄՆ-ում մինչեւ 65 տարեկան մարդկանց միայն 5 տոկոսն է տառապում այդ խանգարմամբ:

Սպասվում է, որ Բրիթնին դատարանում հանդես կգա հունիսին, ընդ որում դատարան նա կդիմի անձամբ: Աստղը ձգտում է իր հոր լիակատար հեռացմանը խնամակալությունից։ Ընդ որում, նա դեմ չէ Մոնտգոմերիի խնամակալության տակ գտնվելուն։

Ամենից շատ դիտված