ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԱՀԱԲԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ
copy image url

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԱՀԱԲԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ

Արտաքին 4 տարի առաջ - 17:48 14-03-2021

Կանխիկ արտոնությունները, որոնք գերմանական կառավարությունը վճարում է կորոնավիրուսից տուժած բիզնեսներին, կարող են հայտնվել իսլամիստների ձեռքում: Այս մասին հայտնում է Welt am Sonntag թերթը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները:

Թերթի աշխատակցի խոսքով՝ ահաբեկչության ուղղակի ֆինանսավորման կասկածներ կան: Ներկայումս հայտնի է երեք դեպք, երբ փողը կարող էր օգտագործվել Մերձավոր Արևելքում իսլամիստական ​​խմբավորումների ֆինանսավորման համար:

Բեռլինում ներկայումս ստուգվում են իսլամիստների հետ կապված շուրջ 60 մարդ: Ենթադրվում է, որ նրանք կարող էին ֆինանսական աջակցություն ստանալ կարանտինի ժամանակ փակված բիզնեսի պատճառաբանությամբ: Ընդհանուր առմամբ, այդ մարդկանց փոխանցվել է մինչև 1 միլիոն եվրո, բայց հստակ չէ, թե կոնկրետ այդ գումարի որ մասն է ստացվել խարդախությամբ: Խուզարկությունների ընթացքում իրավապահներն արդեն առգրավել են 250 000 եվրո: