Վիլթշիր կոմսության իշխանությունները որոշել են գնել Սոլսբերիում գտնվող՝ Սերգեյ և Յուլյա Սկրիպալների տունը, որպեսզի հետագայում այն օգտագործեն ընդհանուր սեփականության հիման վրա հասանելի ծրագրում: Այս մասին գրում է Mirror-ը՝ վկայակոչելով Վիլթշիրի խորհուրդը:
Կոմսության խորհրդի ներկայացուցիչը հաստատել է, որ տունը գնվել է և հետագայում օգտագործվելու է իբրև բնակելի օբյեկտ, որը չի կարող վարձակալության տրվել և/կամ վերավաճառվել:
Խորհուրդը նաև հայտնել է, որ տունը «կվերակառուցվի և կվերանորոգվի», նախքան կրկին շահագործման հանձնելը: Նշվում է, որ Սկրիպալների թունավորումից հետո այս տանը իրականացվել է լայնամասշտաբ վերանորոգում, որը տևել է շուրջ 13 հազար ժամ: