Ասմա Ասադը՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կինը, կարող է զրկվել բրիտանիայի քաղաքացիությունից:
Ըստ Sunday Times-ի ՝ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը նախաքննություն է սկսել նրա դեմ՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում ահաբեկչական գործողություններ կատարելու դրդման համար: Ոստիկանության աղբյուրը հայտնում է, որ 2020 թ․ հուլիսի 31-ին ստացվել է համապատասխան կոչ՝ կապված Սիրիայի շարունակվող հակամարտության հետ, ինչը քննարկվում է ռազմական հանցագործությունների ստորաբաժանման սպաների կողմից:
Խոսքը Guernica 37 միջազգային փաստաբանների միության նյութերի մասին է, որոնք պարունակում են «իշխող դասի առաջին տիկնոջ՝ սիրիական զինված ուժերին բացահայտ աջակցելու ապացույցներ»:
Միևնույն ժամանակ, նշվում է, որ եթե գործը հասնի դատաքննության, ապա Ասմա Ասադի ներկայությունը դատական պրոցեսին դժվար թե պահանջվի: Բայց հնարավոր է, որ Ինտերպոլի կարմիր տեղեկագրով արգելվի Սիրիայի առաջին տիկնոջը մի երկրից այլ երկիր գնալ։