ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԵՎՍ 6 ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԱՃՅՈՒՆ
copy image url

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԵՎՍ 6 ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԱՃՅՈՒՆ

Ներքին 4 տարի առաջ - 21:15 10-03-2021

ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր Մարտունու շրջանի հարավ-արևելյան թևում և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 6 աճյուն. երեքը Վարանդայի շրջանի դիրքային հատվածներից, մյուս երեքը՝ Մարտունու շրջանի «Ուլյանասար» կոչվող տեղամասից:

Նախնական տվյալներով բոլորը զինծառայողներ են: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո առ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1.496 աճյուն:

Որոնումները կշարունակվեն վաղը, իսկ ուղղությունների մասին կհաղորդեն վաղը: