Արցախում պատերազմից հետո որոնողական աշխատանքների արդյունքում ևս 3 զինծառայողի մարմին է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում 2 զինծառայողի աճյուն գտնվել է Մարտունիում, մեկինը՝ Ջրականում (Ջաբրայիլ): Նախնական տվյալներով՝ նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են:
Այժմ որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում Հադրութի ու Ջրականի շրջանում:
Հիշեցնենք, որ Նոյեմբերի 13-ից հետո, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 1321 զինծառայողի և քաղաքացիական անձի աճյուն: