ԴՐՅՈՒ ԲԵՐՐԻՄՈՐԸ ԵՎ ՔԵՄԵՐՈՆ ԴԻԱՍԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԵՆ ՄԻԱՍԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՌԱՆՑ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ
copy image url

ԴՐՅՈՒ ԲԵՐՐԻՄՈՐԸ ԵՎ ՔԵՄԵՐՈՆ ԴԻԱՍԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԵՆ ՄԻԱՍԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՌԱՆՑ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ

Ավելին 4 տարի առաջ - 20:55 09-03-2021

43-ամյա Դրյու Բերրիմորը Ինստագրամում հրապարակել է լուսանկար 45-ամյա Քեմերոն Դիասի հետ: Լուսանկարը հանգստյան օրերի ընթացքում է արված: Լուսանկարին կից Բերրիմորը նշել է առանց դիմահարադարման, առանց ֆիլտրերի, հին դպրոցական քույրեր, ուրբաթ, հանգստյան օր հեշթեգները:

Աստղերի երկրպագուները մեկնաբանություններում շտապել են նշել, որ ուրախ են նրանց միասին տեսնել, նրանց տեսքը հիանալի է առանց դիմահարդարման:

«Բնական գեղեցկությունը լավագույն տեսքով: Աղջիկներ, դուք դիմահարդարման կարիք չունեք: Իսկական կանայք: Բարի օր հրեշտակներ, որտեղ է Լյուսի Լյուն»,- գրել են երկրպագուներից շատերը:

Հետևորդները հիշել են «Չարլիի հրեշտակները» ֆիլմը, որը Քամերոն Դիասի, Դրյու Բերրիմորի և Լյուսի Լյուի ամենավառ գործերից մեկն է:

Ամենից շատ դիտված