Դավիթ Մանուկյանը հրաժարվել է Դմիտրի Տարասովի հետ նկարահանվելու առաջարկից: Վերջինս եղել է Բուզովայի ամուսինը, նախքան Դավիթ Մանուկյանի հետ ամուսնությունը:
Դավիթը Ինստագրամում իր հետևորդներին հայտնել է, որ ֆուտբոլիստ Տարասովից տեսանյութ նկարահանելու առաջարկ է ստացել: Սակայն, ըստ նրա, այդ առաջարկն ընդունելը ստորություն է Բուզովայի հանդեպ:
«Դուք բոլորդ գիտեք, ինչպիսի մարդ եմ ես: Եթե ես դա անեի, խորտակված կհայտնվեի հատակին»,- ասել է նա: