ՀՀ կառավարությանը ենթակա տեսչական մարմինները կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու նպատակով տնտեսվարողներին հորդորում են խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Զգուշացնում ենք՝ վերահսկողությունը խստացվում է. հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»,- նշված է հայտարարության մեջ: