«Եվրոպա 1» ռադիոկայանը, վկայակոչելով եկեղեցում սեռական ոտնձգությունների Անկախ հանձնաժողովի միջանկյալ զեկույցը, հայտնել է, որ 1950 թվականից ի վեր Ֆրանսիայում եկեղեցիների առաջնորդների կողմից կատարված սեռական հանցագործությունների զոհ է դարձել շուրջ 10 000 երեխա:
Փաստաթղթում պարունակվող տեղեկատվության համաձայն, հանձնաժողովը հավաքել է 6,5 հազար ականատեսների ցուցմունքներ, արխիվային բազմաթիվ նյութեր և հանցագործությունների այլ ապացույցներ: Ըստ ռադիոկայանի՝ տվյալները միջանկյալ են, վերջնական զեկույցը կներկայացվի հոկտեմբերին:
Հանձնաժողովը հետաքննությունը անցկացնում է 2018 թվականից, իսկ 2020թ.-ի աշնանը հաղորդել է 3 հազար հավանական զոհի մասին: