ԹՈՒՐՔԻԱՆ ՀՐԹԻՌ Է ՍՏԵՂԾԵԼ ԼՈՒՍԻՆ ԹՌՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ
copy image url

ԹՈՒՐՔԻԱՆ ՀՐԹԻՌ Է ՍՏԵՂԾԵԼ ԼՈՒՍԻՆ ԹՌՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Արտաքին 4 տարի առաջ - 11:38 01-03-2021

Թուրքիայի արդյունաբերության նախարար Մուսթաֆա Վարանքի խոսքով, երկրում ստեղծվել է հիբրիդային շարժիչներով հրթիռ, որը հետագայում օգտագործվելու է դեպի Լուսին թռիչքի համար: Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը, տեխնիկական մանրամասներ չեն հաղորդվում:

Անկարան մտադիր է դեպի Լուսին առաքելությունն իրականացնել երկու փուլով՝ 2023 և 2028 թվականներին: Վարանքը պարզաբանել է, որ առաջին փուլում գործարկվելու է անօդաչու մեքենա, որը պետք է վայրէջք կատարի Երկրի արբանյակի մակերեսին:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրում մշակվել և հաստատվել է ազգային տիեզերական ծրագիր, որը նախատեսում է սեփական տիեզերագնաց ստեղծել: