ԹՈՒՐՔԻԱՆ ՏԵՂԵԿԱՑՐԵԼ Է, ԹԵ ԵՐԲ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ Ս-400-Ը
copy image url

ԹՈՒՐՔԻԱՆ ՏԵՂԵԿԱՑՐԵԼ Է, ԹԵ ԵՐԲ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ Ս-400-Ը

Արտաքին 4 տարի առաջ - 16:29 26-02-2021

Թուրքիան Ռուսաստանից գնած Ս-400 համակարգի զենիթային հրթիռներն օգտագործում է միայն վտանգի դեպքում:

Այդ մասին հայտարարել է Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Թուրքիան մտադիր է օգտագործել Ս-400-ները միայն սպառնալիքների և վտանգների դեպքում»,- ասել է Աքարը:

Նրա խոսքով, զենքը վտանգ չի ներկայացնում նրանց համար, ովքեր չեն հարձակվի Թուրքիայի վրա:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Թուրքիայի կողմից С-400-ի ձեռքբերումը չի սպառնում ՆԱՏՕ-ին:

Հունվարին Թուրքիան անվանել էր այն պայմանները, որոնց դեպքում կշարունակի ՌԴ-ից գնել հակաօդային պաշտպանության Ս-400 համակարգերը: Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրի խոսքով, Անկարան պատրաստ է գնել Ռուսաստանից ՀՕՊ С-400 երկրորդ համալիրը տեխնոլոգիաների փոխանցման պայմանով: