Վրաստանը մարտի 1-ից բացում է օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար: Այդ մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
«Փետրվարի 24-ին Վրաստանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խումբը որոշում է կայացրել, որ մարտի 1-ից բացում է ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան՝ օդային ճանապարհով»,- ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ։
ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, որն արվել է մուտքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ:
Հիշեցնենք, որ մինչ այդ ՀՀ քաղաքացիները Վրաստան կարող էին մեկնել միայն կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստման առկայութան դեպքում։
Վրաստանի ցամաքային սահմանները նախկինի պես փակ են օտարերկրացիների համար։