Ամերիկյան Օկլահոմա նահանգի բնակիչ Լոուրենս Փոլ Անդերսոնը պատմել է, որ սպանել է հարևանուհուն և հանել սիրտը: Գրում է նահանգի հետախուզական վարչությունը:
Անդերսոնը մեղադրվում է հարևանությամբ բնակվող կնոջ, հորեղբոր և նրա 4 ամյա աղջկա սպանության մեջ: Տղամարդու զոհ է դարձել նաև նրա հարազատ մորաքույրը, ում նա դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել, սակայն կինը կենդանի է մնացել:
Տղամարդը հարևանուհու սիրտը հանել է, բերել տուն ու կերակուր պատրաստել: