ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկարացրեց Բուբայի հանդեպ կիրառվող պատժամիջոցները: Այդ մասին հաղորդում է Սպիտակ Տան պաշտոնական կայքը:
Մասնավորապես, նոր նախագահը երկարացրել է ԱՄՆ-ում գրանցված նավերի չարտոնված մուտքը Կուբայի տարածքային ջրեր, ինչը կարող է նպաստել «Կուբայից զանգվածային ներգաղթին»:
«Միացյալ Նահանգների քաղաքականությունը շարունակում է համատարիմ մնալ այն տեսակետին, որ Կուբայից զանգվածային միգրացիան կարող է վտանգել ԱՄՆ ազգային անվտանգությունը»,- ընդգծել է Բայդենը:
Սանկցիավորված ռեժմն առաջին անգամ ներդրվել է 1996թ.: Մի շարք սահմանափակումներ էլ ընդունվել է ԱՄՆ 45-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից, որի ժամանակ Ջո Բայդենը եղել է փոխնախագահ: Արդյունքում շատ պատժամիջոցներ վերականգնվել են Դոնալդ Թրամփի օրոք: