ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Իտալիայի ազգային հեռարձակման կորպորացիայի լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նախագահ Բայդենի վարչակազմն աշխատանքներ է տանում Կուբայի հետ հարաբերությունների վերանայման ուղղությամբ:
«ԱՄՆ վարչակազմը Կուբայի նկատմամբ իր քաղաքականության վերանայման գործընթացի մեջ է»,- հայտարարել է նա:
Միաժամանակ Բլինկենն ընդգծել է, որ այս նոր քաղաքականության հիմքում ընկած են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները:
«Մենք ուզում ենք վստահ լինել, որ անում ենք հնարավոր ամեն ինչ՝ Կուբայի ժողովրդին իր ապագան ինքնուրույն որոշելու հնարավորություն ընձեռելու համար»,- հաղորդել է պետքարտուղարը: