ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՀՈՒԶԻՉ ԳՐԱՌՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼ ՀՈՐ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ.  «ԵՍ ՔԵԶ ԱՅՆՔԱՆ ՇԱՏ ԵՄ ԿԱՐՈՏՈՒՄ»
copy image url

ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՀՈՒԶԻՉ ԳՐԱՌՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼ ՀՈՐ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ. «ԵՍ ՔԵԶ ԱՅՆՔԱՆ ՇԱՏ ԵՄ ԿԱՐՈՏՈՒՄ»

Արտաքին 4 տարի առաջ - 11:38 24-02-2021

Քիմ Քարդաշյանը շնորհավորհել է հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի ծննդյան օրը, ով մահացել է 2003 թվականին՝ 59 տարեկան հասակում: Քիմը գրառման միջոցով ի սրտե արտահայտել է իր կարոտը և սերը հոր նկատմամաբ: Տարիները չեն մարել Քիմի որդիական զգացմունքները, և ավելի է մեծացել հորը տեսնելու, նրա ձայնը լսելու, և պարզապես կողքին զգալու ցանկությունը:

Քիմը հրապարակել է հոր հետ ընտանեկան լուսանկար՝ արված երիտասարդության տարիներին:

Նա նշել է, որ մինչև այժմ չի կարողանում հավատալ կատարվածին: Նա գրել է.

«Շնորհավոր ծնունդդ հայրիկ:

Ես տոնում եմ քեզ ամեն օր, բայց այսօր՝ ավելի: Ես քեզ ասելու շատ բան ունեմ: Ես այսօր զանգահարեցի քո բջջային հեռախոահամարին` պարզապես մտածելով, որ այսքան տարի անց ինչ-որ մեկը կպատասախնի: Ես իրականում չեմ կարող հավատալ, որ հիշեցի այդ: Խնդրում եմ, շուտով այցելիր ինձ երազում: Նաև, խնդրում եմ, որևէ նշան ուղարկիր այն խորհրդանիշների՝ թռչունների տեսքով, որոնց մասին մենք միշտ խոսել ենք: Ես քեզ կարոտում եմ այքան շատ»: