Նոր սադրանքի կամ հարձակման նախապատրաստվելիս Ադրբեջանը միշտ ստեր է տարածում․ Էդմոն Մարուքյանը՝ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունների մասին
copy image url

Նոր սադրանքի կամ հարձակման նախապատրաստվելիս Ադրբեջանը միշտ ստեր է տարածում․ Էդմոն Մարուքյանը՝ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունների մասին

Ներքին 2 տարի առաջ - 13:03 06-03-2023
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրություններին՝ նշելով, որ ադրբեջանական կողմը միշտ կեղծ լուրեր է տարածում նոր սադրանքներից կամ հարձակումներից առաջ։

«Ադրբեջանական դիվերսիոն խմբի երեկվա հարձակումը վերջին նորությունը չէ։ Այսօր Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածում հայկական դիրքերից կրակոցների մասին։ Նոր սադրանքի կամ հարձակման նախապատրաստվելիս Ադրբեջանը միշտ նման ստեր է տարածում։

Միջազգային հանրությունը պետք է զսպի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր հարձակումները»,- գրել է Մարուքյանն իր թվիթերյան միկրոբլոգում։