NASA-Ն ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՄԱՐՍԻ ՎՐԱ ՎԱՅՐԷՋՔԻ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
copy image url

NASA-Ն ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՄԱՐՍԻ ՎՐԱ ՎԱՅՐԷՋՔԻ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Արտաքին 4 տարի առաջ - 12:05 23-02-2021

Ազգային օդագնացության և տիեզերքի ուսումնասիրման գործակալությունը (NASA) հրապարակել է մի տեսագրություն, որն արել է Մարսի վրա Perseverance մարսագնացը: Տեսագրությունը տեղադրված է NASA-ի կայքում:

Տեսանյութի կադրերում կարելի է տեսնել մարսագնացի վայրէջքի բոլոր փուլերը ՝ սկսած այն պահից, երբ պարաշյուտը բացվում է Մարսի մթնոլորտում 11 կմ բարձրության վրա մինչև մարսագնացի հպումը մոլորակի մակեևույթին:

Գործակալությունը մանրամասնել է, որ տեսագրությունն արվել է 4 տեսախցիկի միջոցով, որոնցից 2-ը տեղադրված է հենց Perseverance-ի վրա, 1-ը՝ պարաշյուտի, իսկ 1-ն էլ՝ վայրէջք կատարող մոդուլի վրա:

«Պարաշյուտի բացման հենց առաջին վայրկյանից տեսախցիկը ֆիսել է մարսագնացի՝ Մարսի Եզերո խառնարանի մոտ վայրէջք կատարելու ամբողջ ընթացքը»,- հավելում է NASA-ն:

Տեսանյութի մեջ լսվում է նաև Մարսի ձայների աուդիո ձայնագրությունը: