ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆ 4 ՏԱՐՈՎ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ Է ԼՐԱԳՐՈՂ ԳԱԲՈՒՆԻԱՅԻՆ ՀԵՏԱՊՆԴԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ
copy image url

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆ 4 ՏԱՐՈՎ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ Է ԼՐԱԳՐՈՂ ԳԱԲՈՒՆԻԱՅԻՆ ՀԵՏԱՊՆԴԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

Արտաքին Ավելին 4 տարի առաջ - 23:10 19-02-2021

Թբիլիսիի քաղաքային դատարանը չորս տարվա ազատազրկման է դատապարտել Ռուսաստանի քաղաքացուն՝ «Մթավարի արխի» հեռուստաընկերության լրագրող Գեորգի Գաբունիային լրտեսելու համար: Այս մասին հայտնում են Վրաստանի գլխավոր դատախազությունից:
Նա մեղավոր է ճանաչվել կեղծ փաստաթղթեր, կնիքներ, նամականիշեր կամ ձևանմուշներ պատրաստելու, վաճառելու կամ օգտագործելու, Վրաստանի պետական ​​սահմանի ապօրինի հատման, անձնական կյանքը կամ անձնական տվյալները արտացոլող տեղեկատվության խախտման հոդվածներով։
Հունիսի 12-ին Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը սպանության գործով հետաքննության շրջանակներում կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու համար բերման է ենթարկել մի ռուսաստանցու: Ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ ձերբակալվածը պատրաստվում էր «լիկվիդացնել» Գաբունիային:
2019-ին Գաբունիան եթերում դատապարտել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու ասել, որ ներողություն չի խնդրի: Դրանից հետո Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել էր վրացի լրագրող Գաբունիայի՝ Պուտինի հասցեին հնչեցրած վիրավորանքներին:

Ձեզ գուցե հետաքրքրի