ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՊՈՒՏԻՆԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՀՈՒՆ ՍԻՐԻԱՅԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
copy image url

ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՊՈՒՏԻՆԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՀՈՒՆ ՍԻՐԻԱՅԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Արտաքին 4 տարի առաջ - 11:45 19-02-2021

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ռուս առաջնորդին իսրայելուհուն Սիրիայից հայրենիք վերադարձնելու համար: Գրում է «ՌԻԱ նովոստի»-ին:

Վարչապետի խոսքերով, երիտասարդ կինը հատել է Սիրիայի սահմանը մի քանի օր առաջ: Դրանից հետո Նեթանյահուն կապ է հաստատել ՌԴ նախագահի հետ:

«Ես խնդրել եմ նրան օգնել վերադարձնել նրան, ինչին նախագահն արագ է արձագանքել: Ես շնորհակալ եմ Պուտինին, որ նա կրկին օգնեց մեզ մեր հայրենակիցներին վերադարձնելու հարցում»,- ասել է վարչապետը:

Բենյամին Նեթանյահուն իր երախտագիտություն է հայտնել նաև բոլոր նրանց, ովքեր մասնակցել են օպերացիային և ընդգծել, որ Իսրայելը միշտ էլ անելու հնարավոր ամեն ինչ իր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար: