PFIZER ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՓՈՐՁԱՐԿԵԼ ՀՂԻՆԵՐԻ ՎՐԱ
copy image url

PFIZER ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՓՈՐՁԱՐԿԵԼ ՀՂԻՆԵՐԻ ՎՐԱ

Արտաքին 4 տարի առաջ - 09:00 19-02-2021

Pfizer ընկերությունը և BioNTech-ը սկսել են ուսումնասիրել նոր տիպի կորոնավիրուսի դեմ իրենց պատվաստանյութի արդյունավետությունն ու անվտանգությունը 18 և ավելի բարձր տարիքի հղիների համար, հաղորդում է BioNTech-ի կայքը:

Առաջին մասնակիցներն արդեն պատվաստվել են, ասվում է հաղորդագրության մեջ: Հետազոտություններին մասնակցելու են 18 և ավելի բարձր տարիքի 4000 հղի կանայք, պատվաստումը կատարվելու է հղիության 24-34 շաբաթների ընթացքում:

Յուրաքանչյուր կին մասնակցելու է հետազոտությանը 7-10 ամիս՝ կախված նրանից, թե ինչ է ստացել՝ պատվաստանյութ, թե պլացեբո: Բացի դրանից՝ հետազոտության մասնակիցներից ծնված երեխաները հսկողության տակ են լինելու մինչև վեց ամսական:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերը գերազանցել են 110 միլիոնը: